Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ուղեւորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ահմադաբադից Լոնդոն AI171 չվերթը: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նրանց թվում են Հնդկաստանի, Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի քաղաքացիներ․ գրել է Air India ավիափոխադրողը «X»-ի իր էջում:
«Վիրավորները տեղափոխվում են մոտակա հիվանդանոցներ», - հավելել են ավիաընկերությունից: Զոհերի և վիրավորների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ: