ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները երեքշաբթի օրը համաձայնեցրել են առևտրի ոլորտում հրադադարի վերականգնման և ՉԺՀ-ից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումների վերացման շրջանակային պայմանները, թեև առևտրային հակասությունների երկարաժամկետ կարգավորման հեռանկարները մնում են մշուշոտ․ հաղորդում է Reuters-ը:
Լոնդոնում երկօրյա ինտենսիվ բանակցությունների արդյունքում ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյութնիկը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը նաև կվերացնի արտահանման որոշ սահմանափակումներ, սակայն մանրամասներ չի ներկայացրել: