Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի Ուկրաինա։ Այս մասին ասվում է նրա աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Վուչիչը հունիսի 11-ին մեկօրյա այցով կլինի Կիևում՝ մասնակցելու «Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ Վուչիչը Ռուսաստանում մասնակցել է մայիսի 9-ի միջոցառումներին, ընդ որում, նրա ինքնաթիռը ստիպված է եղել թռչել Ադրբեջանի տարածքով, քանի որ Լատվիան և Լիտվան հրաժարվել էին տրամադրել իրենց օդային տարածքը։