Ավստրիայի հարավարևելյան Գրաց քաղաքի մի դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը ևս զոհված է. նախնական տեղեկություններով՝ նա դպրոցի աշակերտ էր, որը դեպքից հետո ինքնասպան է եղել։
Հրաձգությունը տեղի է ունեցել երկու տարբեր դասարաններում։ Այս պահին նրա մոտիվները մնում են անհայտ։
Դեպքի վայրում գործում է ոստիկանությունը։ Տարվում են դպրոցի տարածքի զննություն և որոնողական աշխատանքներ։ Շտիրիայի երկրամասի ոստիկանությունն արդեն հաստատել է գործողության փաստը։
Իրավապահ մարմինները դեռևս զերծ են մնում մանրամասներ հաղորդելուց՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը։