Միջազգային

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլը նույնպես կանցկացվի Օմանում

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է առաջիկա կիրակի՝ Մասկատում: 

Իսմայիլ Բաղային նաև խոսել է Իրանի ԱԳ նախարարի՝ Նորվեգիա կատարելիք այցի մասին: Սեյեդ Արաղչին այս չորեքշաբթի և հինգշաբթի Նորվեգիայում կմասնակցի Օսլոյի համաժողովի 22-րդ նիստին: