Միջազգային

Պուտինը հարձակում է նախապատրաստում Բալթյան երկրների վրա

Մոսկվան կարող է սադրանք իրականացնել Բալթյան երկրներում՝ քողարկվելով «ռուսալեզու բնակչության պաշտպանությամբ», ինչպես 2014 թվականին Ղրիմի բռնակցմանն ուղղված Կրեմլի գործողությունը. հայտարարել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության պետ Բրունո Կալը, որը պատրաստվում է լքել իր պաշտոնը:

Խոսքն, ըստ նրա, հրթիռահրետանային լայնածավալ ներխուժման մասին չէ. «Բավական է, որ Ռուսաստանը Էստոնիա ուղարկի «կանաչ մարդուկներին»՝ ռուսալեզու փոքրամասնությանն իբր պաշտպանելու համար»։

Այսկերպ, ըստ նրա, նախագահ Պուտինը կփորձի ստուգել ՆԱՏՕ-ի վճռականությունն իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում։