Միջազգային

Չինաստանը մայիսին ավելացրել է ռուսական ածուխի գնումները

Մայիսին Չինաստանը տարեսկզբից ի վեր առաջին անգամ ավելացրել է ռուսական ածուխի գնումները։ Ըստ Kpler-ի՝ Չինաստան կոքսային ածուխի արտահանումը կազմել է 4,58 մլն տոննա, ինչը 7,2%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և 1,8 անգամ ավելի, քան ապրիլին։

Բացի Չինաստանից, մայիսին ածուխի գնումները ավելացրել է նաև Նյու Դելին` կրկնապատկելով ծավալը մինչև 1,36 մլն տոննա։ Դրական դինամիկա է նկատվում նաև այլ խոշոր ներկրողների շրջանում, ինչպիսիք են Թուրքիան, Հարավային Կորեան, Լեհաստանը և Ֆիլիպինները։