Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի և նախագահ Դոնալդ Թրամփի միջև լարվածությունը Լոս Անջելեսում միգրանտների կողմից շարունակվող ցույցերի և անկարգությունների ֆոնին շարունակվում է։ Այս անգամ Կալիֆոռնիայի նահանգապետը Թրամփին մեղադրել է զորքեր ուղարկելու աննպատակահարմարության մեջ։
«Ձեր զորքերն այստեղ եք ուղարկել առանց վառելիքի, սննդի, ջրի կամ քնելու տեղի։ Ահա, նրանք ստիպված են քնել հատակին՝ միմյանց վրա կիտված»,- «X»-ի իր էջում գրել է Նյուսոմը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։
