Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը հայտարարել է, որ Իսրայելի դեմ լայնածավալ ու բարդ գործողության արդյունքում «ստացել են հսկայական ռազմավարական արժեքավոր տեղեկատվություն»։
«Մեզ հաջողվեց մուտք գործել սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ռազմավարական և օպերատիվ տվյալների հսկայական գանձարան», - ասել է Խատիբը ։
Նա նշել է, որ գործողությունը եղել է «համապարփակ, բարդ և բազմափուլ»՝ սկսելով իսրայելական աղբյուրներ ներթափանցելով և դրանց հասանելիության ավելացումով:
Նախարարի խոսքովէ Իրանին են փոխանցվել ոչ միայն Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթեր, այլ նաև տեղեկություններ ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների հետ Իսրայելի կապերի մասին, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք կարող են ուժեղացնել Իրանի հարձակողական կարողությունները: