ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով Լոս Անջելեսում իրավիճակը դեռ թեժ է մնում:
Բողոքի ակցիայի մասնակիցները իշխանությունների դեմ պայքարի ավելի բարդ միջոցներ են հորինում. այս անգամ նրանք փակել են մայրուղին և կամրջից քարեր նետել ավտոմեքենաների վրա: Օգտագործվել են ոչ միայն քարեր, այլև հեծանիվներ, սկուտերներ, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ։ Ուժայիններն այդ ժամանակ փորձել են պատսպարվել կամրջի տակ։
Նշենք, որ բախումներն սկսվել են ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության վերջին գործողություններից հետո, որի ընթացքում ձերբակալել է 45 մարդ։ Այդ ժամանակվանից ի վեր քաղաքի փողոցներում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև: