Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սուր է արձագանքել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հնչեցված ձերբակալման սպառնալիքներին՝ նշելով, որ ինքը պատրաստ է պատասխան տալ ցանկացած իրավական մարտահրավերի։
Սպառնալիքները հնչեցվել են ավելի քան մեկ շաբաթ Լոս Անջելեսում շարունակվող բախումների ֆոնին։ Իրավապահները փորձում են հանդարտեցնել ներգաղթի ուղղությամբ գործողությունների դեմ բողոքող ցուցարարներին։
Թրամփի վարչակազմի «սահմանային ցար» Թոմ Հոմանը շաբաթ օրը նախազգուշացրել է, որ ներգաղթի գործողությունները շարունակվելու են՝ անկախ դեմոկրատ առաջնորդների քննադատություններից։ Նա սպառնացել է քրեական պատասխանատվությամբ այն անձանց, ովքեր կխոչընդոտեն պետության աշխատանքին, ներառյալ՝ նահանգապետ Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։ Նա նաև նշել է, որ «նրանցից ոչ մեկը դեռ չի անցել սահմանը»։
MSNBC-ի հարցազրույցում Նյուսոմը սուր է արձագանքել Հոմանին․
«Թող գա ու ձերբակալի ինձ։ Նա գիտի, թե որտեղ եմ։ Այս տեսակի ցուցադրական պոռթկումները հոգնեցուցիչ են։ Այսպիսով, Թոմ, ձերբակալի՛ր ինձ։ Գնացինք»։
Մյուս կողմից՝ քաղաքապետ Քարեն Բասը մեղմել է լարվածությունը՝ նշելով, որ իր նպատակը դաշնային կառավարության հետ առճակատումը չէ։