Միջազգային

Կիևի և Մոսկվայի միջև մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ուկրաինական կողմից էլ թեմային անդրադարձել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և հաստատել փոխանակման գործընթացի մեկնարկը։

Հաղորդվում է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև 25 տարեկան ռուս ռազմագերիների առաջին խումբը վերադարձվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից:

Փոխարենը Կիևին են փոխանցվել նույն թվով ուկրաինացի ռազմագերիներ։

«Այսօր սկսվեց փոխանակումը, որը կշարունակվի մի քանի փուլով։ Վերադարձվողների թվում են վիրավորներն ու ծանր վիրավորները, ինչպես նաև 25 տարեկանից փոքր անձինք»,- գրել է Զելենսկին։