Միջազգային

Ռուսաստանի նավթային եկամուտները մայիսին կտրուկ նվազել են

Ռուսաստանի նավթի արտահանումից ստացված բարձր եկամուտները 2025 թվականին նվազել են։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է մայիսի տվյալները. նավթի և գազի արտահանումից ՌԴ բյուջեի եկամուտները կազմել են 512,7 մլրդ ռուբլի, ինչը 35%-ով պակաս է նախորդ տարվա մայիսի համեմատ։ Իսկ սա նվազագույնն է 2023 թվականի հունվարից ի վեր։

Միևնույն ժամանակ, ռուբլով ռուսական նավթն այժմ ավելի թանկ է, քան 2023 թվականին. 4,2 հազար ռուբլի «Ուրալս» տեսակի նավթի մեկ բարելի դիմաց՝ 3,4 հազար ռուբլու դիմաց։ Բայց դա բավարար չէ. Ռուսաստանի բյուջեն ներառում է զգալիորեն ավելի բարձր գին՝ 5,3 հազար ռուբլի մեկ բարելի դիմաց։ Հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով դաշնային բյուջեն դեֆիցիտի մեջ է, և ֆիննախարարությունը ստիպված է եղել վերանայել դեֆիցիտի կանխատեսումն ամբողջ տարվա համար։