Միջազգային

Azercell-ի նոր սակագնային քաղաքականությունը բողոքի ալիք է բարձրացրել երկրում

2025 թվականի հունիսին Azercell-ը՝ Ադրբեջանի խոշորագույն բջջային օպերատորը, հայտարարել է նոր սակագնային քաղաքականության մասին, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել։ Հուլիսի 1-ից համարի վավերականության ժամկետն ուղղակիորեն կախված կլինի լիցքավորման գումարից. 1 մանաթով (0,59 դոլար) լիցքավորելիս համարը կմնա ակտիվ ընդամենը 1 օր՝ նախկին 5-ի փոխարեն։

Օգտատերերը փոփոխություններն անվանել են սպեկուլյատիվ և անարդարացի։ Նախկինում 5 մանաթով համալրումը տրամադրել է 30 օր վավերականության ժամկետ, սակայն այժմ հաճախորդները ստիպված կլինեն ավելի շատ վճարել՝ առանց լրացուցիչ ծառայություններ ստանալու։

Փորձագետները զգուշացրել են, որ նոր համակարգը հատկապես հարվածելու է աղքատ և սոցիալապես խոցելի խմբերին։