Միջազգային

Թռչող օբյեկտներ՝ Ղազախստանի երկնքում․ ՊՆ-ն պարզաբանել է

Ղազախստանի երկնքում նկատվել են թռչող պայծառ օբյեկտներ։ Ղազախստանի ՊՆ-ն հայտարարել է, որ օդային տարածքի խախտումներ չեն գրանցվել։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել տիեզերանավի բեկորներ կամ երկնաքարի մնացորդներ։

«Իրավիճակը գտնվում է համապատասխան ծառայությունների վերահսկողության տակ։ Բնակչությանն սպառնացող վտանգներ չկան»,- հայտնել է գերատեսչությունը։

ՊՆ-ն քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել։