ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կհամաձայնեցնեն բանակցությունների հերթական փուլի ժամկետները՝ հուշագրի նախագծերն ուսումնասիրելուց հետո։
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների հանդիպումների պարբերականությունը դժվար թե կարելի լինի ստանդարտացնել, քանի որ դա կախված է կողմերի՝ ամեն փուլը շարունակելու պատրաստակամությունից։
Պեսկովն անդրադարձել է նաև Ղրիմի կամրջի պայթեցումներին՝ ասելով, որ վնասներ չեն արձանագրվել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում՝ հաշվի առնելով «Կիևի վարչակարգի բնույթը և նրա կողմից խաղաղ օբյեկտների վրա իրականացվող հարձակումները»։