ՌԴ Բելգորոդի մարզի Տոմարովկա ավանում 13-ամյա աղջիկը մահացել է շատրվանում հոսանքահարվելու հետևանքով։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի քննչական կոմիտեն։
Գերատեսչության տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում։
Իրականացվում են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ ուղղված դեպքի հանգամանքները պարզելուն»,- հայտնել են ՔԿ-ից:
Ընդգծվում է, որ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: