Միջազգային

Ադրբեջանը դադարեցրել է «Матч ТВ»-ի հեռարձակումը

Ադրբեջանի իշխանությունները դադարեցրել են ռուսական «Матч ТВ» սպորտային հեռուստաալիքի հեռարձակումը, որը պատկանում է «Գազպրոմ մեդիա»-ին»․ հաղորդում է Minval-ը։ Պարբերականի տվյալներով՝ հեռուստաալիքը Ադրբեջանում աշխատելու թույլտվություն չի ունեցել, ուստի լրատվության միջոցների մասին օրենքի պահանջներին համապատասխան՝ դրա հեռարձակումը դադարեցվել է: Բաժանորդներին ուղարկվել են ծանուցումներ՝ պարզաբանմամբ։

Մինչ այս Ադրբեջանում տեղական ԶԼՄ-ների բողոքից հետո արգելափակել էին ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքը, որը պատկանում է գործարար Կոնստանտին Մալոֆեևին։ Քարոզչական ռեսուրսը մեղադրվել է հանրապետության դեմ «ստահոդ և սադրիչ» տեղեկատվություն տարածելու մեջ: