Միջազգային

Էրդողանը հայտարարել է առաջիկայում Սիրիա ուղիղ չվերթերի մեկնարկի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է առաջիկայում Սիրիա ուղիղ չվերթերի մեկնարկի մասին։ Նրա խոսքով՝ չվերթերը կիրականացվեն ինչպես Սիրիայի ազգային ավիափոխադրողի, այնպես էլ թուրքական AJet ավիաընկերության կողմից։

«Մենք շատ գոհ ենք Եվրոպական երկրների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հայտարարություններից հետո Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումից։ Սիրիական ավիաուղիները շուտով կսկսեն չվերթեր դեպի Թուրքիա։ Մեր AJet ընկերությունը ևս կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Սիրիա»,- ասել է նա։ 

Էրդողանը հավելել է, որ հավատում է՝ Սիրիայի կայունության և խաղաղության հաստատմանը զուգընթաց կշահեն նրա բոլոր հարևանները և տարածաշրջանի բոլոր երկրները։