Միջազգային

Էրդողանի ցանկությունն է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը հիանալի է անվանել: Թուրքիայի առաջնորդը նաև ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո Թուրքիան նախատեսում է նախաձեռնություններ ներկայացնել առաջնորդների մակարդակով գագաթնաժողով կազմակերպելու համար։

«Իմ ամենամեծ ցանկությունն է Ստամբուլում կամ Անկարայում կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպում և հրավիրել Դոնալդ Թրամփին»,- ասել է նա։