Միացյալ Նահանգներն արտաքսել է Վրաստանի քաղաքացիների, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
Արտաքսվածներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Առողջապահության նախարարությունը չի նշում նրանց թիվը։ Դատելով դեպքի վայրից ստացված կադրերից՝ խոսքն առնվազն երկու տասնյակ մարդու մասին է։
Օդանավակայանում քաղաքացիներին դիմավորել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Գիորգի Ցագարեիշվիլին։ Նա նրանց տեղեկատվություն է տրամադրել պետական ծրագրերի և ծառայությունների մասին, որոնք կօգնեն հայրենիք վերադարձողներին հարմարվելուն։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր արտաքսել «միլիոնավոր» անօրինական ներգաղթյալների։ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ արտաքսման ցուցակներում կար Վրաստանի 833 քաղաքացի։