Միջազգային

Բայդենը սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը շագանակագեղձի քաղցկեղի իր ախտորոշման մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել՝ վստահեցնելով, որ կհաղթահարի հիվանդությունը։

Դելավերում ելույթի ժամանակ 82-ամյա քաղաքական գործիչն ասել է, որ արդեն սկսել է բուժումը և աշխատում է առաջատար ուռուցքաբանների հետ, գրում է The Washington Post-ը։

Բայդենը նշել է, որ բժիշկները լավատեսական կանխատեսումներ են տալիս։ Նրա խոսքով, նա այժմ դեղորայքային թերապիա է անցնում, որը կտեւի վեց շաբաթ։ Նախկին նախագահն ընդգծել է, որ ուռուցքը չի տարածվել այլ օրգանների վրա, իսկ ոսկրային հյուսվածքը մնում է առողջ։

Ավելի վաղ Բայդենի ներկայացուցիչները պարզաբանել էին, որ նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև՝ ոսկրային մետաստազներով։ Սակայն, ըստ բժիշկների, հիվանդությունը լավ է արձագանքում հորմոնալ թերապիային։