Այսօր Տիրանայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոմիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ:
Հանդիպման մասին ոչ եվրոպական, ոչ ադրբեջանական կողմը այլ մանրամասներ դեռ չեն տարածել։
Նշենք, որ երեկ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: