Իտալական La Repubblica պարբերականը գրում է, որ ընդամենը հինգ օր առաջ ընտրված Հռոմի նոր պապ Լևոն XIV-ը արդեն դիտարկում է իր առաջին միջազգային այցերը։ Ավելի վաղ Զելենսկին պոնտիֆիկոսին հրավիրել էր Կիև՝ ընդգծելով այցի կարևորությունը։ Սպասվում է, որ Պապը կգնահատի ուղևորության հնարավորությունը, հնարավոր է այց նաև Մոսկվա։
Հաղորդվում է, որ առաջին ուղևորությունը կարող է լինել Թուրքիայի Նիկեա քաղաք՝ 325թ․ Տիեզերական ժողովի տարեդարձի կապակցությամբ: Նախատեսվում է նաև ուղևորություն Պերու, որտեղ պոնտիֆիկոսը 20 տարի անցկացրել է որպես միսիոներ: Նա առայժմ բացառել է այցը հայրենի ԱՄՆ։