Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի միջև ընդլայնված կազմով հանդիպումը։
«Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ետկոնֆլիկտային իրավիճակը:
Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի անփոփոխ և սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջների վերացման նպատակով, անհրաժեշտ պայման է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: