Միջազգային

«Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել և նշել, որ, չնայած անասելի կորստին, հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։

«Այսօր մենք Մեծ եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ:

Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ»,- ասվում է Ռուբիոյի «X»-ի էջում արված գրառման մեջ։