ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում․ հայտնում են ռուսական զլմ-ները։
Ինչպես տեղեկանում ենք Flightradar24 ծառայության տվյալներից, Bombardier Global 7500 ինքնաթիռն ուղիղ թռիչք է կատարել Մայամիի օդանավակայանից:
Նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի՝ այս շաբաթ Ռուսաստան կատարելիք այցի մասին, առանց կոնկրետ ամսաթիվ նշելու:
Սպիտակ տունը ևս հաստատել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի Ռուսաստան՝ բանակցելու երկրի ղեկավարության հետ: