Միջազգային

Ուկրաինան Իսրայելից ռադիացիոն ճառագայթման դեմ պայքարող դեղեր է գնել

Իսրայելական  The Times of Israel պարբերականը գրում է, որ Ուկրաինան Իսրայելից 12 հազար դեղաչափ է գնել միջուկային սպառնալիքի դեպքում ռադիացիոն ճառագայթման դեմ։

Իսրայելական Pluri ընկերությունը պայմանագիր է կնքել ուկրաինական արյան բանկի հետ PLX-R18 դեղորայքի մատակարարման համար, որը նախատեսված է ճառագայթային հիվանդության բուժման համար: Դեղը օգնում է վերականգնել տրոմբոցիտները, ինչպես նաև կարմիր և սպիտակ արյան բջիջները, որոնք վնասվում են ճառագայթման ազդեցության տակ:

Հաղորդվում է, որ, ընդհանուր առմամբ, Ուկրաինան կստանա դոզաներ, որոնք կբավականացնեն 6 հազար մարդու ապաքինման համար: Դեղը կպահպանվի և, անհրաժեշտության դեպքում, կուղարկվի երկրի հիվանդանոցներ: