Միջազգային

Ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում հաջող համագործակցության հարցեր։

Նշվել է, որ հիմնական շեշտը դրված է առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և տարածաշրջանային համատեղ նախագծերի զարգացման վրա։ Հատկապես ընդգծվել է Միջին միջանցքի նշանակությունը, քննարկվել են բեռնափոխադրումների հնարավորությունների մեծացման հարցեր։

Կողմերը նշել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը։

Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետ Ալի Ասադովին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ադրբեջանի շարունակական աջակցության համար։