Միջազգային

Սումիում հրթիռային հարվածների հետևանքով կան զոհեր

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել ուկրաինական Սումի քաղաքին։ Այդ մասին գրում են ուկրաինական զլմ-ները՝ տեսանյութեր և լուսանկարներ հրապարակելով։

Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտեմ Կոբզարը նշել է, որ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով 20-ից ավելի զոհ կա։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սումիում տասնյակ զոհեր ու վիրավորներ կան։

«Միայն տականքները կարող էին այսպես վարվել»,- հայտարարել է Զելենսկին։