Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի․ հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների կենտրոնի ղեկավարը։
Արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Խուան Մանուել Մենդեսը հայտնել է, որ փրկարարական խմբերը դեռևս փնտրում են զոհեր և հնարավոր ողջ մնացածներ, թեև երեքշաբթի կեսօրից հետո ոչ ոք ողջ չի հայտնաբերվել:
«Մենք ոչ մեկին չենք լքի: Մեր աշխատանքը կշարունակվի»,- ասել է նա:
Վիրավորների թիվը գերազանցել է 200-ը:
Հիշեցնենք՝ երկուշաբթի գիշերը համերգի ժամանակ փլուզվել էր Սանտո Դոմինգոյում գտնվող Jet Set գիշերային ակումբի տանիքը։ Երկրում ապրիլի 8-10-ը հայտարարված է սուգ՝ ի հիշատակ ողբերգության զոհերի։