ԵՄ անդամ երկրները ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն են տվել 22 միլիարդ եվրո արժողությամբ ամերիկյան ապրանքների պատասխան մաքսատուրքերին. գրում է Euractiv-ը։ Պատճառը համաշխարհային առևտրում Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերի կտրուկ բարձրացումն է:
Դաշինքի անդամ 27 պետությունից 26-ը քվեարկել է ամերիկյան մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի, մոտոցիկլետների, թռչնամսի, պողպատի և ալյումինի համար 10-25%-ի չափով «հավասարակշռված» մաքսատուրքեր սահմանելու օգտին: Միայն Հունգարիան, որի առաջնորդ Վիկտոր Օրբանը Թրամփի հավատարիմ դաշնակիցն է, դեմ է քվեարկել:
Մաքսատուրքերը, որոնք սահմանվել են ի պատասխան Թրամփի կողմից անցյալ ամիս պողպատի և ալյումինի համար 25% մաքսատուրքերի սահմանման, այս տարի կներդրվեն երեք փուլով:
«ԵՄ-ն ԱՄՆ-ի մաքսատուրքերը համարում է չարդարացված և կործանարար, որոնք տնտեսական վնաս են հասցնում երկու կողմերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից, իսկ տուրքերի մեծ մասը կկիրառվի մայիսի 16-ից: Որոշ այլ ապրանքների, այդ թվում՝ սոյայի և ընկույզի ներմուծման մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից: