Միջազգային

Պուտինը շնորհավորել է Օվերչկինին՝ ռեկորդ սահմանելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինին՝ Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնություններում խփած գոլերի պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: Պուտինն իր ուղերձում ընդգծել է, որ Օվեչկինի հարուստ մարզական կարիերայում կան հաղթանակներ աշխարհի և ազգային մրցաշարերում, ինչպես նաև բազմաթիվ այլ եզակի նվաճումներ, որոնք արձանագրվել են ռուսական հոկեյի դպրոցի պատմության մեջ: 

«Անկասկած, այս նվաճումը ոչ միայն Ձեր անձնական հաջողությունն է, այլև իսկական տոն Ռուսաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող երկրպագուների համար»,- հավելել է Պուտինը: 

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ի գիշերը Օվեչկինը «Չիկագոյի» դեմ խաղում (5:3) երկու գոլ է խփել՝ կարիերայում հասնելով 894 գոլի և հավասարվելով կանադացի լեգենդ Ուեյն Գրեցկիին: Երկու օր անց՝ «Նյու Յորք Այլենդերսի» դեմ խաղում (1:4), նա ևս մեկ գոլ է խփել՝ NHL-ի կանոնավոր առաջնություններում գոլերի ընդհանուր թիվը հասցնելով 895-ի և դառնալով լիգայի միանձնյա ռեկորդակիր: