Իտալիայի տվյալների պաշտպանության մարմինը (Garante) արգելափակել է չինական DeepSeek արհեստական ինտելեկտի հասանելիությունը՝ պատճառաբանելով օգտատերերի անձնական տվյալների մշակման թափանցիկության բացակայությունը:
Կարգավորողի խոսքով՝ DeepSeek ծառայությունը մատուցող չինական ընկերությունները չեն կարողացել ամբողջությամբ բացատրել, թե ինչ տվյալներ են հավաքվում, ինչ աղբյուրներից, ինչ նպատակով և ինչ իրավական հիմքով, և կոնկրետ որտեղ են դրանք պահվել։
Հավելվածն արդեն անհետացել է Իտալիայի Apple և Google խանութներից։ Փաստի առթիվ իշխանությունները նույնպես ծառայողական քննություն են սկսել։
Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես․ DeepSeek-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել: