Ռումին ծայրահեղ աջ գործիչ Կալին Գեորգեսկուն հունվարի 29-ին հրապարակված հարցազրույցում Ուկրաինան անվանել է «մտացածին պետություն» և հայտարարել, որ նրա տարածքների վերջնական բաժանումը «անխուսափելի է»․
«100%-ով դա տեղի կունենա»,-ասել է Կալին Գեորգեսկուն լրագրող Իոն Քրիստոյին տված հարցազրույցում։
«Այդ ճանապարհն անխուսափելի է։ Ուկրաինան հորինված պետություն է՝ Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»,- ասել է նա։
Ուլտրաաջ գործիչը, որը դեմ էր Ուկրաինային ռազմական աջակցությանը և Ռումինիայի տարածքով ուկրաինական հացահատիկի տարանցմանը, շարունակում է առաջատար թեկնածուն մնալ մայիսին հետաձգված ընտրություններում՝ ձայների 38% կանխատեսվող արդյունքով:
«Աշխարհը փոխվում է։ Սահմանները փոխվելու են։ Եթե սահմանները փոխվեն, որտե՞ղ ենք հայտնվելու։ Մենք հետաքրքրություն ունենք Հյուսիսային Բուկովինայի նկատմամբ։ Մենք ունենք Բուջակ, մենք ունենք Հյուսիսային Մարամուրեշ՝ նախկին Անդրկարպատներ: Այնտեղ դեռ հունգարներ են ապրում», - ասել է Գեորգեսկուն՝ նկատի ունենալով Ռումինիային սահմանակից ուկրաինական շրջանները։
Քաղաքական գործիչը նաև ենթադրել է, որ Լեհաստանը կբռնակցի Լվովը։ Նա արել է արտահայտություններ, որոնք սովորաբար օգտագործվում են Ուկրաինայի մասին ռուսական քարոզչության կողմից: