Միջազգային

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ընտրություններում համոզիչ հաղթանակը վկայում է Ձեր բարձր քաղաքական հեղինակության, ինչպես նաև բնակչության կողմից Բելառուսի պետական ուղեգծի աջակցության մասին», - ասված է շնորհավորական ուղերձում:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Լուկաշենկոն հավաքել է ձայների 86,82%-ը։