Միջազգային

Ֆրանսիան նշում է Charlie Hebdo-ի վրա հարձակման 10-րդ տարելիցը

Այսօր Ֆրանսիան նշել է Charlie Hebdo երգիծաթերթի վրա իսլամիստների հարձակման 10-րդ տարելիցը։

Արյունալի միջադեպը ցնցեց երկիրը և հարուցեց խոսքի և դավանանքի ազատության շուրջ կատաղի բանավեճեր։ Հիշատակի միջոցառումներին մասնակցել են նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ այցելելով թերթի նախկին գրասենյակ։

Մակրոնն ու Իդալգոն հիշել են նաև Ահմեդ Մերաբեթին՝ գրասենյակը հսկող մուսուլման ոստիկանին, որին ևս գնդակահարել էին: 

Հարձակումների հետևանքով զոհվեց 12 մարդ, այդ թվում՝ խմբագրության 8 աշխատակից։ Բացի այդ, Փարիզի արևելքում գտնվող հրեական սուպերմարկետում հունվարի 9-ին երրորդ զինված հանցագործը պատանդ էր վերցրել մարդկանց՝ խլելով ևս 4 հոգու կյանք: