Միջազգային

Անթալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Անթալիայում ժամը 22:13-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 34 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժից հետո քաղաքացիները դուրս են եկել փողոց, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բյոքը հայտարարել է, որ դեռևս տուժածների կամ ավերածությունների վերաներյալ հաղորդագրություններ չեն ստացել։