Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․
«Ժողովրդավարությունը հաղթել է միջամտությունների և մանիպուլյացիաների նկատմամբ։ Ֆրանսիան կշարունակի Մոլդովային աջակցել դեպի Եվրոպա իր ճանապարհին»,-գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ՝ մինչ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների հրապարակումը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել էր Սանդուին վերընտրվելու կապակցությամբ։