Ուկրաինայի ԱԳՆ նոր ղեկավար Անդրեյ Սիբիգան հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին․
«Տեղեկացրել եմ ԱԳ փոխնախարար Իրինա Բորովեցի պաշտոնանկության մասին, ինչպես նաև Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի երկարաժամկետ գործուղման դադարեցման մասին (նրա կողմից պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները լիովին չըմբռնելու համար)։ Գերատեսչությունը պետք է համապատասխանի պատերազմական վիճակում գտնվող երկրի իրողություններին, և պետության դեսպանները չեն կարող կտրված լինել իրականությունից»,-Facebook-ում գրել է Սիբիգան։