Միջազգային

Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. կան զոհեր

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ապալաչիի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 4 մարդ, ևս 9-ը վիրավոր է։ Հարձակման զոհ է դարձել 2 աշակերտ և 2 ուսուցիչ։

Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ կասկածյալը՝ Քոլթ Գրեյը, ձերբակալվել է։