Միջազգային

Կանադան Լիբանանից կարող է էվակուացնել իր քաղաքացիներին

Կանադան Կիպրոսի իշխանությունների հետ պայմանավորվել է անհրաժեշտության դեպքում Լիբանանից իր քաղաքացիների արտակարգ տարհանում իրականացնել Կիպրոսի տարածքով։ Քաղաքացիների քանակը մոտավորապես 20.000 է, որոնք ապրում և աշխատում են Լիբանանում։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է Cyprus Mail թերթը։