Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 10 ℃

Рус Eng

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Աբդոլլահիան-Լավրով հեռախոսազրույց

Միջազգային

19 Նոյեմբերի, 20:24

Նոյեմբերի 19-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Սերգեյ Լավրովի միջև, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակին։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է հրադադարի շուտափույթ հաստատման և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա շփումների ժամանակացույցին և երկկողմ ու միջազգային օրակարգի մի շարք այլ ակտուալ հարցերի։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում