Միջազգային

Իրան-Եգիպտոս դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել

Իրանը ողջունում է դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու՝ Եգիպտոսի պատրաստակամությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ Օմանի սուլթան Հայթամ բին Թարեկ ալ Սաիդի հետ հանդիպմանը։

Մայիսի 21-ին Օմանի սուլթանն այցելել է Կահիրե և հանդիպել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։ Դրանից քիչ առաջ Al-Arabi al-Jadid-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Օմանը հանդես է եկել միջնորդական նախաձեռնությամբ՝ օգնելու վերականգնել Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները: