Միջազգային

Ուկրաինայի ՊՆ-ն ՆԱՏՕ-ի սկզբունքները կներդնի անձնակազմի կառավարման համակարգում

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մտադիր է փոփոխել ծառայության կանոնակարգը, որոնք հիմնված կլինեն ՆԱՏՕ-ի երկրներում անձնակազմի կառավարման սկզբունքների վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, զինվորականները կնշանակվեն իրենց փաստացի զինվորական կոչումներին համապատասխան շտաբային կատեգորիաներով: Բացի այդ, կլինեն ծառայության և զինվորական կոչումում մնալու նվազագույն և առավելագույն ժամկետներ։ Ի թիվս այլ փոփոխությունների՝ նշվում է, որ բարձրագույն պաշտոններում նշանակումը լինելու է ռեյտինգային սկզբունքով․ անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար համապատասխան պաշտոններում կներդրվի զինվորականների ռոտացիա, և այն զինվորականներին, որոնց թեկնածությունը երկու անգամ մերժվել է, առաջարկվելու է առաջխաղացում: