Միջազգային

Բլինքենն ու Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում․ «Հիանալի է խոսել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այսօր քննարկել ենք Ուկրաինայի, Հարավային Կովկասի խաղաղության և միջատլանտյան գործընկերության ամուր ինտեգրման հարցերը», - գրել է Բլինքենը իր թվիթերյան միկրոբլոգում։