Միջազգային

«ՀԱՊԿ-ը ​​պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով

«ՀԱՊԿ-ը մշտապես ​​պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը՝ մարտի 31-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության՝ ընդլայնված կազմով հանդիպումից հետո,- «Մենք քննարկում ենք այս որոշման նախագիծը։ Եթե ​​որոշում կայացնեն քաղաքական առաջնորդները, ՀԱՊԿ ղեկավարները այդ առաքելությունը կիրականացնեն»։ 

«Արևմուտքի խիստ պատժամիջոցներն ու քարոզչական ճնշումը խոչընդոտում են ՀԱՊԿ տարածքում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը», - BelTA-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 31-ին ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ բարձրագույն շտաբի ընդլայնված նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։