«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հղի է լուրջ ապակայունացմամբ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Միջազգային
31 Մարտի 2023, 12:13ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ ՀԱՊԿ երկրներում։
«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների արդյունքում։ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ»,- ուրբաթ օրը ՀԱՊԿ քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում ասել է Թասմագամբետովը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է առկա և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն