Միջազգային

Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարան պետք է ներկայանա ապրիլի 4-ին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարան պետք է ներկայանա ապրիլի 4-ին, հայտնում է CNN-ը։ 

Սպասվում է, որ ֆինանսական խարդախության մեջ մեղադրվող Թրամփը Նյու Յորք կժամանի ապրիլի 3-ին։ Նրան կուղեկցեն Գաղտնի ծառայության աշխատակիցները, հայտնում է աղբյուրը։ 

Նշվում է, որ Հարավային Մանհեթենի մյուս բոլոր դատական ​​գործերը երեքշաբթիից կտեղափոխվեն այլ օրեր: 

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Նյու Յորքի մեծ երդվյալ ատենակալները քվեարկել էին Թրամփին մեղադրելու օգտին՝ Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով։