Միջազգային

«3+3» ձևաչափը կարող է կարգավորել կովկասյան տարածաշրջանի թնջուկները». Աբդոլահիան

Աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում Իրանի ԱԳ նախարար Հուսեյն-Ամիր Աբդոլահիանը։ Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները իրենց համատեղ ասուլիսում անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդրին։

Ի մասնավորի` Իրանի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև «3+3» (Թուրքիա, ՌԴ, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ֆորմատին՝ հայտարարելով, որ կովկասյան տարածաշրջանում հարցերը հնարավոր է լուծել «3+3» ձևաչափով։